Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 3 » ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
19:47 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ | |
![]() Ս.թ. օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքվեց 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր՝ <<Երևանի Մետրոպոլիտենի Վերակառուցման Ծրագրի>> երկրորդ փուլի աշխատանքների իրականացման նպատակով: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագրի կողմից տրամադրվելիք 5 մլն եվրո դրամաշնորհի և Եվրոպական ներդրումային բանկի 5 մլն եվրո վարկի շրջանակում:
Ծրագրի այս փուլը հիմնականում նպատակաուղղված է լինելու մետրոպոլիտենի ջրահեռացման խնդրի լուծմանը: Մասնավորապես նախատեսվում է գործող դրենաժային թունելը հասցնել մինչև <<Հանրապետության հրապարակ>> մետրոկայարան, ինչը կապահովի ամբողջ տարածքի ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցումը և զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները: Կիրականացվեն նաև մետրոյի թունելների վերակառուցման, վագոնների վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR+1% սպրեդ տոկոսադրույքով: Վարկային համաձայնագրով նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով ստորագրվեց նաև <<Ծրագրի աջակցության համաձայնագիր>> Երևանի քաղաքապետարանի և <<Ծրագրի համաձայնագիր>> Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |