Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 27 » Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը դադարեցվել է «Իսահակ» փոթորկի պատճառով
14:57 Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը դադարեցվել է «Իսահակ» փոթորկի պատճառով | |
Նավթարդյունահանող ընկերությունները մոտավորապես մեկ քառորդով կրճատել են Մեքսիկական ծոցում նավթի արդյունահանումը «Իսահակ» հասարակածային փոթորկի պատճառով: Այս մասին նշված է ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ու անվտանգության հարցերով բյուրոյի կայքում (U.S. Bureau of Safety and Environmental Enforcement): Օգոստոսի 26-ի տվյալներով` ընդհանուր առմամբ տարհանվել է 39 պլատֆորմ և 8 հորատանցք: Մասնավորապես, Մեքսիկական ծոցում ժամանակավորապես դադարեցրել են արդյունահանումը BP, Royal Dutch Shell, Apache Corp и Murphy Oil Corp. ընկերությունները: Ավելի քան 8 տոկոսով կրճատվել է բնական գազի ամենօրյա արդյունահանման ծավալը: Հասարակածային «Իսահակ» փոթորկը, որի էպիկենտրոնը գտնվում է Քի Վեստ կղզու տարածքում` Ֆլորիդայի լողափից քիչ հեռու, աստիճանաբար մեծ ուժ է հավաքում: Ամերիկյան 4 նահանգներում` Ֆլորիդայում, Լուիզիանայում, Ալաբամայում և Միսսիսիպիում, փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |