20:51 Միջազգային շուկայում գնային տատանումները մեզ չե՞ն վերաբերում | |
Չնայած նրան, որ նավթի համաշխարհային գները նվազել են Հայաստանում գնային գրեթե ոչ մի տարբերություն չի ակնկալվում: Հետաքրքրական և նյարդայնացնող է այն հանգամանքը, որ, երբ օրինակ Միջազգային շուկայում նավթի գինը մի փոքր բարձրանում է "1 բառելի" մեջ, մենք անմիջապես զգում ենք, թե ինչպես են վարկյանների ընթացքում մեր հայրենի շուկայում գները թանկանում, սակայն երբ գները Միջազգային շուկայում նկատելի իջնում են մեր մոտ գնի իջեցում գրեթե չի էլ նկատվում: Օրինակ` 2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նավթի գները փոփոխվելիս հայ սպառողը այդ տատանումները գրեթե միշտ զգացել է միայն թանկացման ժամանակ: ԵՎ մեր տնտեսվարող սուբյեկտներին երբ հարց են ուղղում, թե ինչու համաշխարհային գների հետ ՀՀ-ում էլ գները համապատասխանաբար չեն իջնում, նրանք անմիջապես պատասխանում են "Մենք թանկ գնով ենք ներկրել և պահեստավորել և այդ է պատճառը, որ չենք կարող ավելի էժան վաճառել քան այն գնել ենք", իսկ թանկանալու դեպքում անմիջապես թանկացնում են: 2012թ. սեպտեմբերին նավթի համաշխարհային գինը կազմում էր +- 116$, իսկ այսօր` այն կազմում է +- 106%, հետաքրքիր է թե մեր շուկայում ինչքա՞ն է դարձել նավթի և դրա ածանցյալ վառելիքների գինը: Հ.Գ. Միթե՞ մենք այնքան անկախ ենք, որ միջազգային շուկայում գնային տատանումները մեզ չեն վերաբերում, այդ դեպքում ինչու՞ է հակառակ` թանկացման դեպքում անմիջապես հայ սպառողը իր կաշվի վրա զգում "կախվածությունը": Irates Ditord ֆեյսբուքյան էջից | |
|
Մեկնաբանություններ: 0 | |