ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Օգոստոս » 8 » «Mix» սակագնային փաթեթը հասանելի է իրավաբանական անձանց
12:14 «Mix» սակագնային փաթեթը հասանելի է իրավաբանական անձանց |
«Mix» սակագնային փաթեթը հասանելի է իրավաբանական անձանց «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ իրավաբանական անձինք այսուհետ կարող են միանալ «Mix» հետվճարային սակագնային փաթեթին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի միասնական, շահավետ սակագնով: Սակագնային փաթեթի փակ խմբի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: «Mix» հետվճարային սակագնային փաթեթին միացումը կամ անցումը յուրաքանչյուր հեռախոսահամարի համար կազմում է 500 դրամ:
«Կապի բոլոր տեսակների համար առաջարկվող գրավիչ գների շնորհիվ «Mix» սակագնային փաթեթը մեծ պահանջարկ է վայելում անհատ հաճախորդների շրջանում: Այժմ, տվյալների փոխանցման աննախադեպ ցածր սակագինը, զանգերի և հաղորդագրությունների մատչելի գների համադրությամբ հասանելի են նաև մեր կորպորատիվ բաժանորդներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Դեպի Beeline բջջային ցանց («Mix» ՍՓ փակ խմբից դուրս) ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ, իսկ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր` 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ
«Mix» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը:
«Mix» սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:
|
Դիտումներ: 351 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |