![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
09:36 Մոտ 100 բեռնատար է կուտակվել Վենին Լարսի անցակետի մոտ | |
Նրա խոսքով` ռուսական կողմից մոտ 93 ֆուռ է կուտակվել, որոնցում գտնվում է 180 մարդ: Անցակետ են այցելել ՌԴ ԱԻՆ հյուսիսօսական կենտրոնի պետի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը եւ Հյուսիսային Օսիայի ԳՎ պետ Ալեքսանդր Խորունժին: Ստարչենկոն տեղեկացրել է, որ նախօրեին, ժամը 14.00 –ին Վենին Լարսով մեծ բեռնատար մեքենաների երթեւեկությունը սահմանափակվել է Խաչի լեռնանցում ուժեղ ձյան պատճառով: Դա էլ հանգեցրել է փոխադրամիջոցների կուտակման: Նա նշել է, որ այն վարորդները, ովքեր տարվա այս եղանակին հաճախ են անցնում այդ վայրով, պատրաստ են եղել դրան եւ ունեն սննդի եւ ջրի պաշար: «Սակայն հաշվի առնելով, որ առաջիկա օրերին եղանակային պայմանների բարելավում չի սպասվում, ԱԻ նախարարությունը երկու կետ է բացել, որտեղ վարորդները կարող են տաքանալ եւ տաք սնունդ ստանալ»,-ասել է Ստարչենկոն: Նա նաեւ նշել է, որ Վլադիկավկազի իշխանությունները պատրաստ են անվճար տրանսպորտով ապահովել, որպեսզի վարորդները հասնեն քաղաք եւ ժամանակավորապես տեղավորվեն այնտեղ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |