Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Հոկտեմբեր 26 » Նատրիումի հիպոքլորիդի համար սարքավորում է առաջարկվում. Արթնացի’ր «Նաիրիտ»
16:51 Նատրիումի հիպոքլորիդի համար սարքավորում է առաջարկվում. Արթնացի’ր «Նաիրիտ» | |
«Ավանգարդ» ընկերությունը Երեւանում բացված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսում նատրիումի հիպոքլորիդի արտադրության սարքավորում է առաջարկում: Ինչեպս NEWS.am-ի թղթացին «Expo Russia Armenia» արդյունաբերական ցուցահանդեսում ասաց ընկերության ծրագրերի մենեջեր Դմիտրի Սիդորենկոն, ընկերությունն առաջին անգամ է արտադրանքը ցուցադրում Հայաստանում: Նման սրաքավորումներ արդեն գործում են Ռուսաստանի արդյունաբերական հսկաներից մեկում` «Իժորսկի գործարան» ՓԲԸ-ում, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք ջրանցքներում: Ցուցադրության հիմնական պրոֆիլն այլ էր` միկրոէլեկտրոնիկա եւ սարքաշինություն, սակայն էլեկտրոլիզի սարքավորումը նկատեցինք պատահաբար. նատրիումի հիպոքլորիդ ժամանակին արտադրում էր «Նաիրիտը»: Հիմա կհետաքրքրվի՞ արդյոք: Նրան ավելի շատ խորհուրդ ենք տալիս իդեալիզմից ելնելով, քանի որ առանձին վերցրած արտադրական ցիկլը ընդհանուր լեթարգիայից չես արթնացնի: Մեծ քիմիան մաքսիմալիստաիան է. ամեն ինչ կամ ոչինչ: Ճիշտ է, «Ավանգարդի» տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ հիպոքլորիդ անմիջականորեն պարզ աղաջրից: Բայց մեկ անգամ եւս «Նաիրիտի» մասին խոսելու լրացուցիչ աթիռ ստեղծվեց: Նատրիումի հիպոքլորիդը սովորական «ժավելի սպիրտն է», որը վաճառքում ավելի քիչ է հայտնվում: Իհարկե, կարելի է առարկել, որ ժավելն այլեւս մոդայի մեջ չէ, իսկ «Նաիրի՞տը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |