Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 13 » Նախարարի հերթական հանդիպումը վերամշակողների եվ արտահանողների հետ
11:47 Նախարարի հերթական հանդիպումը վերամշակողների եվ արտահանողների հետ | |
Գյուղատնտեսական տարին հաջողվածներից է, և ամենակարևոր առաջնահերթություններից մեկը բերքի իրացումն է: Օգոստոսի 11-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Վերջին նման հանդիպումը, երբ արձագանքելով նախարարի հորդորներին, նրանք հավաստիացրին, որ կանեն ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և ողջամիտ գներով իրացնելու համար, բերքահավաքի նախօրյակին էր : Ինչպիսին է վիճակը այսօր, երբ ըստ օպերատիվ տվյալների, թե մթերման, թե արտահանման ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: <<Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի մթերումների հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է մի քանի ընկերության վրա: Դա լուրջ մտահոգությունների առիթ է : Այսօր, երբ մենք փորձում ենք ըստ ամենայնի կանգնել գյուղացու կողքին, ստանձնած պարտավորությունների կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ>> - նշեց նախարարը:
Ի վերջո,ծավալված անկեղծ երկխոսության և նախարարի հիմնավոր հորդորների արդյունքում, խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման և արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին ապահովելու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |