Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 24 » Նախկին Sony Ericsson-ը, ներկայումս` Sony Mobile-ը, տեղափոխվում է Տոկիո
11:56 Նախկին Sony Ericsson-ը, ներկայումս` Sony Mobile-ը, տեղափոխվում է Տոկիո | |
Փետրվարին ճապոնական Sony ընկերությունը լիարժեք կառավարման իրավունք էր ձեռք բերել Sony Ericsson համատեղ ընկերության նկատմամբ, այն բանից հետո, երբ գնել էր ընկերության 50 %-ը: Անվանափոխելով ընկերություն Sony Mobile Communications-ի, Sony-ն հայտարարել էր Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների թողարկման ուղղությամբ կենտրոնանալու իր մտադրության մասին, այժմ այլ ոլորտի նոր փոփոխություններ են սպասվում: Sony Mobile-ը հայտարարել է մինչև 2014 թ. մարտ ամիսն ամբողջ աշխարհի տարբեր գրասենյակներում աշխատակազմի 15 %-ի կրճատման մասին: Կրճատումները տեղի են ունենալու կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում: Այդ ծրագրի համաձայն՝ 2012-ի հոկտեմբերին ընկերությունը նախատեսում է գլխավոր գրասենյակը Լունդ քաղաքից տեղափոխել Տոկիո: Լունդում կրճատվելու է 650 000 աշխատատեղ: Շվեդիայի մյուս աշխատակիցները պահպանելու են իրենց աշխատատեղերը, Sony Mobile-ի գրասենյակը չի փակվելու, այլ այդտեղ տեղավորվելու է ծրագրային ապահովման կենտրոնը: Փոփոխություններ են սպասվում նաև ընկերության չինական` Պեկինում տեղակայված գրասենյակում: Այս ընկերությունը դեռևս չի կարողանում իր դիրքերը պահել շուկայում, ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում Sony Mobile-ը չի ընդգրկվել բջջային արտադրող լավագույն 10 ընկերությունների ցանկում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |