ԳԼԽԱՎՈՐ »
2012 » Դեկտեմբեր » 7 » Նորանշանակ սոցապ փոխնախարարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է
12:09 Նորանշանակ սոցապ փոխնախարարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է |
Երեկ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Շամամ Հարությունյանը: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր:
Այս նշանակման ողջ հմայքն այն է, որ տիկին Շամամը, որն ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել:
Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչև 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղից էլ սկսվել է նրա կարիերան արդեն նոր` կապիտալիստական Հայաստանում: «Հայկական ժամանակ»
|
Դիտումներ: 383 |
Ավելացրեց: ArmFin
| վարկանիշ: 0.0/0 |