23:17 Նվազեցվել են գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները | |
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություն- ների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսպիսով՝ - մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը), - երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը), - երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |