Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 25 » Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան
15:43 Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան | |
Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան, երաշտը շատ երկրների է վնասել՝ ԱՄՆ, Կանադա, ՌԴ, Եվրոպայի երկրներ: Ինչպես այսօր ասուլիսում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հացահատիկի արտադրության ծավալները փոքր են և, հնարավոր է, գների փոփոխություն լինի. «Ոչ մի բան բացառել չի կարելի»: Անդրադառնալով երաշտի թեմային՝ Ս. Կարապետյանը փաստեց, որ անասնակերի խնդիր կա, սակայն անհրաժեշտ հրահանգները տրվել են, խոշոր ֆերմերները Ղարաբաղից են ներկրում, կերի պակաս չի լինի, իսկ անասունների մորթն էլ, ինչպես միշտ, ավելանում է աշնան ամիսներին, հատկապես հոկտեմբերին: Ս. Կարապետյանի խոսքով, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրում մոտ ապագայում ակնկալել պետք չէ։ Հոկտեմբերին ԵՄ ներկայացուցիչները գալու են ՀՀ, խորհրդատվություն է անցկացվելու ապահովագրման ներդրման խնդիրների շուրջ, հետո նախարարությունը կմշակի այդ ուղղությամբ առաջին քայլերը. «Իհարկե մի օր պետք է սկսվի դա, բայց մենք պետք է կարողանանք քայլերը ձևակերպել: Ապահովագրումը օրակարգային հարց չէ։ Դա լուրջ խնդիր է։ Զարգացած շատ երկրներ կան, որտեղ ապահովագրում դեռ չի ներդրվել»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |