Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 7 » «Փարոսի» նպաստառուներից գանձած «գույքահարկը» վերադարձրել են
13:23 «Փարոսի» նպաստառուներից գանձած «գույքահարկը» վերադարձրել են | |
«Հրապարակ» թերթն այսօր անդրադարձել է շաբաթ օրն իր կողմից հրապարակած այն տեղեկատվությանը, ըստ որի Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել էին հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին, մասնավորապես գրելով. «Երեկ «Հայփոստից» հայտարարել են, որ փոստի աշխատակիցները որևէ առնչություն չունեն վերոնշյալ դեպքերի հետ, սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Աշտարակ քաղաքի փոստային բաժանմունքի պետը հրավիրվել է ոստիկանություն, և կասկածներ կան, որ փոստի աշխատողները ևս մասնակցել են այս մեքենայություններին։ Իսկ երեկ «գույքահարկը վճարած» քաղաքացիներին կանչել ու վերադարձրել են գանձված գումարները և գույքահարկ վճարելու համար նրանց ուղղորդել համապատասխան կառույց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում»։
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |