10:19 «Փարոսում» խարդախություններ են արել | |
Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին: «Թերեւս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով: Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի: Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն: Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին եւ հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու: Մեր հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» եւ փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք եւ փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել: Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է: Երեկ մինչ ուշ երեկո նրանք դեռ ոստիկանությունում էին, բայց թե ինչ է պարզվել, դեռեւս հայտնի չէ, իսկ քաղաքացիներին փողերը դեռ հետ չեն տվել՝ պատճառաբանելով, թե պատասխանատուները ոստիկանությունում են, թող երկուշաբթի մոտենան»,- գրում է «Հրապարակը»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |