![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
16:05 Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը | |
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող եւ այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին: Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաեւ զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը եւ ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաեւ շահագրգիռ այլ մարմինների հետ: Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաեւ հոկտեմբերի 24-25-ին Երեւանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները: Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը` սոցիալական ենթակառուցվածքների եւ տարածքների համաչափ զարգացման առումով` երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին եւս: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |