10:50 ՔԱԳՎ-ի պետ. «Էյր Արցախ» ավիափոխադրողն առայժմ գրանցված չէ | |
«Էյր Արցախ» ավիափոխադրողն առայժմ գրանցված չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության պետ Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով` Ստեփանակերտից թռիչքներ իրականացելու համար Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) թույլտվության կարիքը չի լինի: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ադրբեջանական ավիաուղիների» մամուլի ծառայությանը, նշել էին, որ Ադրբեջանն իբրեւ թե դիմել է ICAO, որտեղ նրան պատասխանել են, որ առանց Բաքվի թույլտվության Ստեփանակերտից չվերթներ չեն կարող լինել: Թռիչքների համար ICAO-ի հատուկ թույլտվության կարիքը չի զգացվում, հստակեցրել է Մովսիսյանը: «Թույլտվությունը տալիս է այն երկրների քաղավիացիան, դեպի որտեղ կատարվում է թռիչքը», – նշել է Ա. Մովսիսյանը: Ավիաընկերությունների համար պարտադիր չէ ICAO-ում հավաստագրում անցնելը: «Երբ ընկերությունը եւ չվերթները գրանցվում են, մենք այդ մասին հայտնում ենք ICAO-ին», – հավելել է Մավսիսյանը: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին հայտնել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ի պետ Դմիտրի Ադբաշյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտից Երեւան չվերթների ավիափոխադրող կդառնա «Էյր Արցախը»: Առայժմ չվերթների մեկնարկի ժամկետը եւ պարբերականությունն անորոշ են: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |