![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
17:05 Ռուսաստան եւ Ուկրաինա. գազի գին, Մաքսային միություն եւ չեղյալ հայտարարված այց | |
![]() Ռուսական «Գազպրոմ» ընկերությունում չեն բացառում, որ 2013 թվականին գազի գինն Ուկրաինայի համար կնվազի, 420-ից հասնելով 352 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: «Գազպրոմում» հավաստիացում են, որ խոսքը զեղչերի մասին չէ, այլ շուկայի կոնյուկտուրայի փոփոխության եւ Եվրոպայի համար նույնպես գները կնվազեն: Միաժամանակ, Կիեւում բաց խոսում են գնի բանաձեւի փոփոխության մասին, բայց անհայտ է, թե ինչ պատասխան զիջումների է գնացել Ուկրաինան, գրում է «Կոմերսանտ Ուկրաինան»: Ուկրաինայի կառավարությունում աղբյուրները հավաստիացնում են, որ Մոսկվան պատրաստ էր նվազեցնել գազի գինը՝ Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու դիմաց: Իբր, հենց այդ հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Յանուկովիչ հանդիպման ժամանակ: Միաժամանակ, ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցները շարունակում են ենթադրություններ անել, թե ինչու Յանուկովիչը չժամանեց Մոսկվա: РБК daily-ի փոխանցմամբ՝ այցը չի կայացել ռուսական կողմի նախաձեռնությամբ, քանի որ Մոսկվան չի կարողանում վերջնական փոխզիջման հասնել Կիեւի հետ հարաբերություններում: Կիեւում Յանուկովիչի այցելության չեղյալ հայտարարելը գնահատել են, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները գտնվում են սուր ճգնաժամի շեմին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Թերթի աղբյուրները պնդում են, որ այցը չեղյալ է հայտարարվել, երբ Մոսկվային հայտնի է դարձել, որ Յանուկովիչը պատրաստ չէ ստորագրել ռուսական կողմի համար ռազմավարական կարեւորության փաստաթղթերը: Ուկրաինացի փորձագետները ենթադրում են, որ կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու եւ գազի գնի հարցերում: «Կոմերսանտի» կիեւյան զրուցակիցների տեղեկություններով, Մոսկվան պնդել է Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթաց սկսելու իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր ստորագրելու վրա, իսկ Կիեւը նախընտրել է հռչակագրային բնույթի հուշագիր ստորագրել: Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմում նախատեսել էին Մոսկվային միջանկյալ տարբերակ առաջարկել, որը ենթադրում է Ուկրաինայի անդամակցություն ոչ թե Մաքսային միությանը, այլ՝ ԵվԱզԷՍ-ին: Բայց Կրեմլին այս տարբերակը ձեռք չէր տալիս, այնտեղ կարծում են, որ Ուկրաինան գազի գնի նվազման հասնելուց հետո կհրաժարվի Մաքսային միությանը միանալու իր խոստումներից, իսկ ժամանակի ընթացքում դուրս կգա նաեւ ԵվԱզԷՍ-ից, ինչպես դա արեց Ուզբեկստանը 2008-ին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |