Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 8 » Russia Today-ը կզբաղվի տեսանյութերի վաճառքով
12:16 Russia Today-ը կզբաղվի տեսանյութերի վաճառքով | |
Russia Today հեռուստաալիքը Բեռլինում բացում է վիդեոգործակալություն՝ իր սյուժեներն արտասահմանյան հեռուստաալիքներին վաճառելու համար: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է հեռուստաըներության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Russia Today-ն այժմ ունի Free Video առցանց վիդեոգործակալություն: Պորտալը գործարկվել է 2009թ.: Այդտեղ ազատ ներբեռնման համար տեղադրվում են սյուժեներ և փաստագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվում են Russia Today-ի եթերում, ինչպես նաև չմոնտաժված տեսանյութեր: Free Video-ում գրանցված է 12,500 հեռուստաալիք: Նոր վիդեոգործակալությունը, Սիմոնյանի խոսքերով, ավելի լայնածավալ ծրագիր կլինի, քան Free Video-ն: Նախագծի ղեկավարը կլինի Դենիս Տուրնովը՝ RT America հեռուստաալիքի հիմնադիրը: Նոր գործակալության աշխատանքներն ապահովելու համար Russia Today-ը պատրաստվում է բացել մի քանի նոր թղթակիցների կետեր, այդ թվում Չինաստանում, Իրաքում և Աֆղանստանում: Ընդ որում, նշվում է, որ նոր նախագիծը եկամտի աղբյուր չի լինի: Նախատեսվում է, որ տեսանյութերի վաճառքից ստացված գումարը միայն մի քանի տարի անց կփակի դրա վրա արված ծախսերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |