Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 11
Հյուրեր: 11
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 25 » Samsung-ը ստիպված կլինի Apple-ին միլիարդավոր դոլարներ վճարել
17:38 Samsung-ը ստիպված կլինի Apple-ին միլիարդավոր դոլարներ վճարել | |
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դատարանը, քննելով Samsung-ի և Apple-ի վեճը, վճռել է, որ հարավկորեական ընկերությունը նմանակել է iPhone-ի և iPad-ի ստեղծման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները: Ինչպես օգոստոսի 24-ին հայտնել է Associated Press-ը, դատարանի վճռով` Samsung-ն Apple-ին 1,05 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի: Սպասվում է, որ Samsung-ը դատարանի վճիռը կբողոքարկի: Reuters-ը նշում է, որ տվյալ որոշման ուժի մեջ մտնելը կարող է հանգեցնել Samsung-ի հիմնական արտադրանքների վաճառքն արգելելուն: Բացի դրանից, դժվարությունների կարող են բախվել նաև այն բոլոր ընկերությունները, որոնք Android-ի հիմքով սմարթֆոններ են վաճառում: Apple-ը հարավկորեական ընկերության դեմ հայց է ներկայացրել 2011-ի ապրիլին` պահանջելով 2,5 մլրդ դոլար փոխհատուցում: Samsung-ը 399 մլն դոլարի հակառակ հայց է ներկայացրել` պնդելով, որ Apple-ն իր մշակումներն օգտագործել է անլար հաղորդակցուղիների ոլորտում: Ավելի վաղ` օգոստոսի 24-ին, Սեուլի դատարանը վճռել էր, որ Samsung-ը մեղավոր է Apple-ի մեկ մոդելի կրկնօրինակման համար, իսկ Apple-ը`Samsung-ի երկու մոդելների նմանակման համար: Ամերիկյան ընկերությունից որպես փոխհատուցում գանձել են 22 000 դոլար, իսկ հարավկորեականից` 35 000: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |