Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » Սերգո Կարապետյանի այցը Սյունիքի մարզ
13:47 Սերգո Կարապետյանի այցը Սյունիքի մարզ | |
Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ:Դրանում մեկ անգամ ևս համոզվեց այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային,501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ 350 դրամով՝ դիզելային վառելիք: Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելեց Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից 40-60 ցենտներ: Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղան Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացան պահպանության պայմաններին:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |