Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 7
Հյուրեր: 7
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 22 » Սերգոն գիտի՞ ինչպես է ապրում գյուղացին(VIDEO)
23:05 Սերգոն գիտի՞ ինչպես է ապրում գյուղացին(VIDEO) | |
Մինչ գյուղնախարար Սերգո Կարապետյանն առատ բերք ստանալու համար առաջարկում է քահանաներին օրհնել դաշտերը, մինչ Սերժ Սարգսյանը կառավարությանը կոչ է անում դեմքով շրջվել դեպի գյուղը, գյուղացին կոչերից քոչում է գյուղից, տնից, հայրենիքից: Կառավարության տրամադրած կարտոֆիլի սերմերը, սիլիտրան գյուղացիների մեծ մասին այս տարի այդպես էլ չեն հասել, ասում են՝ այստեղ էլ գործում է հայտնի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, ստանում է նա, ով մոտ է կանգնած գյուղապետարաններին: Մասիսցիները խորհուրդ են տալիս գյուղնախարարին խոսելու փոխարեն գոնե մեկ անգամ այցելել իրենց դաշտերը՝ մոտիկից ծանոթանալու գյուղացու իրական խնդիրներին: Մասիսում հիմա կարտոֆիլ հավաքելու իսկական սեզոնն է, դեռ մի բան էլ անցել է, գյուղացին հապաղում է հավաքել, քանի որ հավաքելուց հետո բերքը իրացնելու խնդիր ունի, մինչդեռ կարտոֆիլն այսօր արժեք չունի՝ գյուղացին մեկ կիլոգրամը հանձնում է 40 դրամով, մինչդեռ անցյալ տարի 150 դրամ էր: Գյուղացիներից շատերը վարկ են վերցրել, սակայն բերքն այնքան է էժանացել, որ նույնիսկ բերքի վրա ներդրված գումարի կեսը չեն կարողանում ետ բերել: 1in.am-ի հետ զրույցում գյուղացին նշել է, որ մյուս տարի կդադարի զբաղվել հողագործությամբ: Գյուղացիների հետ շփումներից մի բան պարզ է դարձել... գյուղացին ոչ մի սպասելիք չունի պետությունից: Գյուղացին մեն-մենակ հողի հետ կռիվ է տալիս ու ապրում վաղվա լավ օրվա հույսով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |