Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 15 » Սիրիահայերի հոսքը Հայաստան ակտիվացրել է բնակարանների վարձակալությունը. Գրիգոր Դանիելյան
13:11 Սիրիահայերի հոսքը Հայաստան ակտիվացրել է բնակարանների վարձակալությունը. Գրիգոր Դանիելյան | |
Սիրիահայերի հոսքը Հայաստան որոշակիորեն ազդել է ՀՀ անշարժ գույքի վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը, ազդեցությունը զգացվում է հատկապես վարձակալության վրա: «Սիրիահայերը բնակարան են վարձակալում 1 ամսով՝ հետո երկարաձգելու կամ դադարեցնելու նպատակով: Բնակարանների վաճառքով հետաքրքրվում են, բայց դրան զուգահեռ գործ գտնելու հետ կապված են անհանգստանում՝ ասենք, որ բնակարան գնեն, կկարողանա՞ն աշխատանք գտնել, թե՞ ոչ: Ընդ որում, հիմնականում գալիս է սիրիահայերի ունևոր մասը, և բնակարաններ են վարձակալում Փոքր կենտրոնում»,- ասաց Գրիգոր Դանիելյանը: Նա նաև նշեց, որ ամռանն ընդհանրապես ակտիվ սեզոն է լինում, բայց այս տարի արդեն շատ քիչ բնակարաններ են մնացել վարձակալության տրվող: Թանկացել է նաև օրավարձը՝ մոտ 20%-ով, և այժմ 120 դոլար արժե նորակառույցում 3 սենյականոց բնակարանը, որը ևս արդեն դժվար է գտնելը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |