Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 7 » Standard Chartered բրիտանական բանկը մեղադրվում է իրանական փողերի լվացման մեջ
13:38 Standard Chartered բրիտանական բանկը մեղադրվում է իրանական փողերի լվացման մեջ | |
Ամերիկյան ֆինանսական վերահսկիչ մարմինները բրիտանական Standard Chartered բանկին մեղադրում են իրանական ընկերությունների հետ ապօրինի գործարքներ կնքելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Նյու Յորք նահանգի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տվյալներով` Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը 2001-2007 թվականներին իրականացրել է շուրջ 60 հազար նմանօրինակ օպերացիաներ` 250 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: Standard Chartered-ը կասկածվում է հաշվետվությունների դիտավորյալ կեղծման մեջ, ինչի շնորհիվ թաքցրել են իրանցի գործընկերների հետ գործարքների իրականացումը: Իրանցի գործընկերների վրա են տարածվում ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Ամերիկյան կողմի հաշվարկներով` նման գործարքները բանկին բերել են հարյուր միլիոնավոր դոլարներ: Standard Chartered-ի բրիտանական ղեկավարությունը, կարգավորիչ մարմնի տվյալներով, տեղյակ է եղել ապօրինի գործարքներից, որոնք կատարվել են ամերիկյան մասնաճյուղում: 2006 թվականին, ինչպես ասված է կարգավորիչ մարմնի ներկայացրած փաստաթղթերում, ամերիկյան մասնաճյուղի թոփ-մենեջերներից մեկը նամակ է հղել Լոնդոն` ղեկավարությանը նախազգուշացնելով, որ բանկին սպառնում է լուրջ քրեական մեղադրանք: Նշված խախտումների պատճառով բանկի մասնաճյուղը կզրկվի լիցենզիայից և կպատժվի խոշոր տուգանքով: Բանկի ամերիկյան մասնաճյուղի ղեկավարությունը օգոստոսի 15-ին կանչվել է Նյու Յորքի դատարան` բացատրություն ներկայացնելու առաջադրված մեղադրանքների առնչությամբ: Մեղադրանքները մեկնաբանելով` Standard Chartered-ում հայտարարել են, որ ներքին հետաքննություն են անցկացնում` պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցե՞լ է ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտում: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |