Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 9 » ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ
00:04 ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ | |
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը օգոստոսի 7-ին ստորագրեցին <<Հայաստանի Հանրապետության պետական սահմանի <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> անցման կետերի արդիականացում>> 30.316 մլն եվրո և <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> 6.5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերը: <<Հայաստանի Հանրապետության պետական սահմանի <<Բագրատաշեն>>, <<Բավրա>> և <<Գոգավան>> անցման կետերի արդիականացում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները, որը նրանց թույլ կտա իրականացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
<<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> նպատակն է բարելավել ՀՀ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 17 բնակավայր սպասարկող` <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման օբյեկտների վերակառուցումն ու արդիականացումը: Մասնավորապես` նախատեսվում է բարձրացնել 300.000 սպառողներին մատուցվող ծառայությունների որակը` զգալիորեն երկարացնելով խմելու ջրի մատակարարման տևողությունը, որը ներկայում կազմում է միջինում ավելի քիչ, քան 14 ժամ, ինչպես նաև ապահովել ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ստորագրեցին նաև <<Փոքր համայնքների ջրային ծրագրի>> ծրագրային համաձայնագիրը, համաձայն որի <<Հայջրմուղկոյուղին>> պետք է ապահովի վերոնշյալ ծրագրի իրականացումը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |