Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » Սյունիքում ավելացել են աշնանացանի ու գարնանացանի ցանքերը
14:00 Սյունիքում ավելացել են աշնանացանի ու գարնանացանի ցանքերը | |
Սյունիքի մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը: Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ 350 դրամով՝ դիզելային վառելիք: Այս տվյալները հրապարակել է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ նախարար Սերգո Կարապետյանն այսօր եղել է Սյունիքում: Ըստ աղբյուրի, Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելել է Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից 40-60 ցենտներ: Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղան Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացան պահպանության պայմաններին: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |