22:55 Թուրքիայում զինվորական տեխնոպարկը կկառուցեն 10 տարում | |
Թուրքիան նախատեսում է խոշորագույն ռազմական հետազոտական կենտրոնի՝ Teknopark Istanbul-ի, շինարարությունն ավարտել առաջիկա 8-10 տարում: Ստամբուլի արեւելքում կառոցվող կենտրոնը ամերիկյան սիլիկոնային հովտի յուրօրինակ նմանակը կդառնա՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Defense News-ի տվյալներով, տեխնոպարկի տարածքը կկազմի 950 հազար քմ որը կլինի խոշորագույնը ողջ Եվոպայում: Այն ամեն տարի երկրի բյուջեն կավելացնի 10 մլրդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30 հազար մարդ: ավիացիայի, ինչպես նաեւ տիեզերական, ցամաքային ու ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի հիմնական բաժնետերերը կդառնան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտը, որին բաժին կհասնի բաժնետոմսերի 45 տոկոսը եւ Ստամբուլի առեւտրային պալատը, ում կհասնի տեխնոպարկի 40 տոկոսը, գրում է Lenta.ru-ն: Ներկայումս Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնց մասնակցում են ավելի քան 1200 ընկերություններ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |