00:08 Տիգրան Դավթյանն այցելեց Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոն | |
Օգոստոսի 1-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոն, որի կազմում գործում է երեք ընկերություն՝ «Բումերանգ Սոֆթուեր» ՍՊԸ-ն, «Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ» ՓԲ-ն և «Գալերի Սիսթեմզ» ՓԲԸ-ն:
Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Բեզջյանը ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները: Նրա տեղեկացմամբ ընկերություններում աշխատող բարձրակարգ ծրագրավորողները նախագծում և մշակում են նոր ծրագրեր և մատուցում են ՏՏ օֆշորային ու աուտսորսինգային ծառայություններ: Կենտրոնը համագործակցում է այնպիսի աշխարհահռչակ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Atos, SAUR, XLN, Veolia Eau de Paris, Ariba, Jazz և այլն: Կենտրոնը մշակել և իր սպառողին է ներկայացրել այնպիսի նորարարական ծրագրեր, ինչպիսիք են` Մոբայլ բանկինգ և Մոբայլ առևտուր, ՄոբիԹուՎեբ ծրագրերը, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգը, կոնտակտային կենտրոնը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը:
Նշենք, որ ընկերությունում աշխատում է շուրջ 100 աշխատակից: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |