22:20 «Ճիշտ չի, ասեմ՝ իմանաք»՝ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարարին | |
Հայաստանի Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստում շարունակեց քննարկել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հարցը ներկայացնում է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Օրենքի նախագիծը սահմանում է, որ կազմակերպությունները պետք է հաշվապահական հաշվառումը վարեն համակարգչային ծրագրերով: 2013 թ. հուլիսի 1-ից համակարգչային ծրագրերի պետք է անցնեն 1 մլրդ դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները, 2014 թ. հուլիսի 1-ից՝ 500 մլն դրամ եւ ավելի, իսկ 2015 թ. հուլիսի 1-ից՝ 100 մլն եւ ավելի շրջանառություն ունեցողները: Երբ Ս. Կարայանը ներկայացնում էր օրենքի նախագծի այն դրույթը, ըստ որի՝ բանկերի եւ մյուս ֆինանսական կազմակերպությունների վրա իր ներկայացրած օրինագիծը չի տարածվի, քանի որ այդ հարցը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման տիրույթում, անսպասելի միջամտեց նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ճիշտ չի, ասեմ իմանաք»,- ասաց ԱԺ նախագահը: Անակնկալի եկած ֆինանսների փոխնախարարը շրջվեց՝ հավանաբար անկալելով հարցադրման շարունակությունը, սակայն Հ. Աբրահամյանն անմիջապես հայտարարեց, որ հարցերն ավարտված են ու հրավիրեց ֆինանսների փոխնախարարին՝զբաղեցնել տեղը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |