20:20 Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել | |
Հայաստանի վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարեւանությամբ: Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ 2000 շահառուները չեն կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որեւէ ձեւով տեղափոխել: Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |