Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 21 » Խաղողի մթերման գինը պարզ կլինի մոտ 2 շաբաթից
14:09 Խաղողի մթերման գինը պարզ կլինի մոտ 2 շաբաթից | |
Այս տարի օգոստոսի 20-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 84%-ով: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն արտահանվել է 17,543 տոննա` նախորդ տարվա 9,526 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է ծիրան` 12,600 տոննա (նախորդ տարվա 7,233 տոննայի դիմաց), խաղող` 1,110 տոննա (նախորդ տարվա 326 տոննայի դիմաց), որից 300 տոննան այս տարվա խաղողն է, մնացածն` անցած տարվա: Փոխնախարարի տվյալներով, այս տարի արտահանվել է նաև 1,105 տ կեռաս, 373 տ սալոր, 325 տ դեղձ, 381 տ կարտոֆիլ: «Խաղողի մթերումների պայմանագրերի կնքման գործընթացն այժմ շարունակվում է, իսկ գինը անցած տարվա գնից ցածր չի լինի, սակայն ավելի ճշգրիտ պարզ կլինի 10-15 օրից»,- ասաց Ռ. Մակարյանը` հավելելով, որ այս շաբաթ նախարարությունում հանդիպում կլինի խաղող վերամշակողների հետ, և գինը կճշտեն. «Մթերման պահանջարկը, անցած տարվա համեմատ, շատ է»: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |