Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 10
Հյուրեր: 10
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 24 » Խաղողի մթերումները՝ ըստ կուսակցական տոմսերի՞
11:45 Խաղողի մթերումները՝ ըստ կուսակցական տոմսերի՞ | |
«Այդպիսի տեղեկություն չունեմ: Եթե որևէ գյուղացի խաղողի հետ կապված պրոբլեմ կունենա, կարող է դիմել նախարարի առաջին տեղակալ Բաղյանի գլխավորությամբ գործող օպերատիվ շտաբ, որը զբաղվում է բերքահավաքի և մթերումների աշխատանքների կազմակերպմամբ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝«Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունները, որ վերամշակող ձեռնարկությունները գյուղացիներից խաղողը մթերում են՝ ըստ կուսակցական պատկանելության: Ս.Գալստյանի խոսքվ՝ շտաբի համարը հրապարակվել է, նախարարությունում գործում է նաև «կանաչ սկոռի պոմոշչ», բայց խաղողի մթերումների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել: Փոխնախարարը նաև հավելեց, որ ամեն օր բոլոր տեղակալները նախարարին զեկուցում են կատարված աշխատանքների մասին: Ի դեպ, ասուլիսի ընթացքում Ս.Գալստյանը հատուկ կանգ առավ «Արտֆուդ» ձեռնարկության գործունեության վրա և բազմաթիվ գովաբանական խոսքեր շռայլեց վերամշակող այս կազմակերպության աշխատանքի մասին: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանի՝ գյուղնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո «Արտֆուդը» ղեկավարում է նրա որդին`Վաչագան Կարապետյանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |