![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
22:24 Ընդունելություն գյուղատնտեսության նախարարի մոտ | |
![]() Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի գլխավոր մասնագետ Վաչե Փափազյանին: ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարարը համառոտակի անդրադարձավ Անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաստատված իրավիճակին եւ այն խնդիրներին ու հիմնահարցերին, որոնց լուծման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է նաեւ Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությունը: Ընդգծվեց հատկապես տնտեսությունների խոշորացման եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Վաչե Փափազյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների եւ Տարածքային կառավարման նախարարությունների հետ: Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է, եւ իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարեւոր սեկտորներով` - Ոռոգման համակարգի բարելավում: - Տարածքների կառավարում եւ զարգացում համայնքների միջոցով: - Շուկայի ապահովածության որակի եւ նորմերի ուսումնասիրություններ: «Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը եւ պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշեց նախարար Սերգո Կարապետյանն` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |