Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 9
Հյուրեր: 9
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 18 » Ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը (Հայրապետյանը)
14:17 Ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը (Հայրապետյանը) | |
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը (Հայրապետյանը):
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հայրապետյաններին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, "Հայաստան” հանրախանութը, Արեացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը: Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` Աշոտ Կարապետյանը, Երևանի Ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ոստիկանության փոխհգնդապետ Ալիկ Մարգարյանը, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներ: Գ. Շամշյանին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Քալանթարյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել և առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |