![Регистрация в каталогах](http://soosle.ru/smsturum.ru.gif)
11:09 Յուրաքանչյուր հայ տարեկան 6-7 կգ ցիտրուսային միրգ է ուտում | |
![]() Հայերի ամանորյա սեղանն առանց ցիտրուսային մրգերի դժվար է պատկերացնել: Ցիտրուսայինների խմբում են մանդարինը, նարինջը, թուրինջը, արդեն մեր շուկայում հայտնված լայմը, նաեւ՝ լայն հանրությանն անհայտ հազվագյուտ մրգերը՝ տանժերինն ու կլեմենտինը: Մաքսային ծառայության տվյալով, նախորդ տարի Հայաստան է ներկրվել գրեթե 16,3 հազար տոննա ցիտրուսային միրգ՝ ավելի քան 19,2 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ներկրումը կատարվում է հիմնականում հինգ երկրներից՝ Հունաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, Պակիստանից եւ ՀԱՀ-ից: Ընդ որում՝ կեսից ավելին (55,4%-ը) ներկրվում է Հունաստանից: Հարեւան Վրաստանից ներկրվում է ընդհանուր ծավալի 18,0%-ը: Ելնելով ներկրման ծավալից՝ յուրաքանչյուր հայ տարեկան 6-7 կգ ցիտրուսային միրգ է ուտում: Ցիտրուսային մրգերի ներկրումը օրացուցային տարում անհավասար է բաշխված: Այսպես, նախորդ տարի ներկրման ծավալի կեսից ավելին IV եռամսյակում էր կատարվել: Թեեւ վիճակագրական տվյալները եռամսյակի կտրվածքով են ներկայացվում, կարելի է վստահ ասել, որ ցիտրուսայինների ներկրման ծավալի առյուծի բաժինը դեկտեմբերին է կատարվում: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին 1 կգ ցիտրուսային մրգերի մաքսազերծման միջին արժեքը 1,20 դոլար է կազմել՝ նախորդ տարվա համեմատ 9 ցենտ նվազելով: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |