Գլխավոր ԷՋ
Բանկեր
Վարկային կազմակերպ
Մեր հարցը Ձեզ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օնլայն ընդամենը: 8
Հյուրեր: 8
Մասնակիցներ: 0
ՓՆՏՐԵԼ
Օրացույց
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
Լրահոսի արխիվ
ԳԼԽԱՎՈՐ » 2012 Օգոստոս 20 » Զբոսաշրջային առաջարկների բազմազանության սուր պակաս կա ՀՀ-ում. Ռոբերտ Մինասյան
11:54 Զբոսաշրջային առաջարկների բազմազանության սուր պակաս կա ՀՀ-ում. Ռոբերտ Մինասյան | |
Մինչև Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նոր ապրանք չներկայացվի, նոր ծառայություններ չմատուցվեն և գները չհամապատասխանեն որակին, մարդիկ հանգիստը կփնտրեն հանրապետությունից դուրս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը` միաժամանակ նշելով, որ որոշ մարդիկ մեկնում են հատկապես վրացական լողափեր առողջական խնդիրներ լուծելու, երեխաներին կոփելու նպատակով: Նրա գնահատականով, Հայաստանում ավելի լավ պայմաններ կան առողջանալու ու կազդուրվելու համար՝ մաքուր օդ ու սնունդ, բայց այսօր չեն վերլուծում, թե հայ սպառողին ինչ է ներկայացվում. «Պետք է կարողանալ սովորել, որ Հայաստանում հանգստանալն ավելի ձեռնտու է, քանի որ նախ անվտանգ է, երկրորդ մեր գումարները կմնան մեր երկրում: Կան երկրներ, որտեղ ներքին տուրիզմը հսկայական եկամուտներ է բերում պետությանը: Սակայն Հայաստանում պետք է ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ նվազագույն գումարով՝ 200-300 դոլարով, կարողանան հանգստանալ: Մենք պետք է այսօր գնային ճիշտ քաղաքականություն վարենք, որ մարդիկ հանգստանան ու գոհ մնան»: Ըստ Ռ. Մինասյանի` ՀՀ-ում, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, առաջարկների բազմազանության սուր պակաս կա, և 1990-ականներից հետո մինչ օրս զբոսաշրջային նոր ապրանք չի ստեղծվել, ու թեև հյուրանոցներ կառուցվում են, բայց դրանք մատչելի չեն: Ռ. Մինասյանի կարծիքով՝ ինչպես աշխարհի շատ երկրներում է, այստեղ ևս պետք է կիրառվեն արձակուրդային կտրոններ, որոնք մեծամասամբ ձեռք են բերում հիմնարկ-ձեռնարկությունները ու տրամադրում աշխատողներին, որ նրանք գնան, հանգստանան, ետ գան ու լավ աշխատեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |